Ադրբեջանից Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը հասել է 26 հազար տոննայի․ Ադրբեջանի փոխվարչապետ

Մինչ օրս Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի միջոցով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մոտավորապես 26․000 տոննա բեռ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական գործարար խորհրդի նիստում։ Նա նշել, որ այս բեռի մեծ մասը բաղկացած էր ցորենից և պարարտանյութերից. «Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցություն է հաստատվել նաև ֆինանսական ոլորտում: Մասնավորապես, երկկողմ առևտրային գործարքներում ազգային արժույթների բաժինը կայուն աճ է ցուցաբերել: Արտահանման գործարքների դեպքում՝ այս ցուցանիշը հասել է 42 %-ի, իսկ ներմուծման գործարքների դեպքում՝ 83 %-ի», – նշել է Մուստաֆաևը:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին, հայտարարել է, որ կարևոր է ամեն ջանք գործադրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը ցանկալի ուղղությամբ տանելու համար։

«Մենք պահպանել ենք սերտ կապեր և խրախուսել ենք բոլորին զարգացնել այդ հարաբերությունները։ Ռուսաստանը և Ադրբեջանը մտերիմ հարևաններ են։ Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը։ Նույնիսկ տխուր իրադարձությունները մնում են անցյալում և բացում են նոր հնարավորություններ այն զարգացման համար, որին երկու երկրներն էլ արժանի են», – նշել է ռուս պաշտոնյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *