Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատաքննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու։
«Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը՝ օրվա վերջ»,- ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
Ժամի մասին կհայտարարվի նախօրոք։