ֆոն դեր Լայենը վայրէջք է կատարել Բաքվում. Ես այստեղ եմ նաև ԵՄ և Ադրբեջանի միջև գործընկերությունն ամրապնդելու համար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում հայտնել է, որ վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

«Եվրոպական միությունը հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ փոխկապակցված, խաղաղ և բարգավաճ։

Մենք ցանկանում ենք օգնել կերտել այդ ապագան։

Ես այստեղ եմ նաև Եվրոպական միության և Ադրբեջանի միջև գործընկերությունն ամրապնդելու համար։

Առևտրից մինչև տրանսպորտ։ Էներգետիկայից մինչև տնտեսություն», – գրել է ֆոն դեր Լայենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *