Կրկին «ֆիրմային ակնոցն» է դրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին հասարակության մեջ երեւացել է Henry Jullien արեւապաշտպան ֆիրմային ակնոցով։ Նա ակնոցը կրել է Օմանի սուլթան Խայսամ բեն Թարեք ալ Սայիդի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հրապարակված տեսակադրերում երեւում է, որ նախագահ Մակրոնը ակնոցը չի հանել նույնիսկ փակ տարածքում՝ շենքի մեջ տեղի ունեցած համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ։ Agence France-Presse-ը մանրամասնել է, որ Մակրոնը ակնոցը հագել է՝ աչքերի հետ ունեցած խնդրի պատճառով։ Սակայն թե ինչ խնդիր է՝ չի մանրամասնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *