Երկու հոգի բարձրացել են Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթը և դրոշ տեղադրել

Նյու Յորքում չորեքշաբթի կեսօրին երկու հոգի հայտնվել են Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի գագաթին։ Դրա մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով NBC New York-ի ուղղաթիռից արված կադրերին։

Հրապարակված պատկերներում երևում են մուգ հագուստով երկու հոգի, որոնք գտնվում են շենքի վերին հատվածում և ձեռքերում պահում են սպիտակ գրությամբ սև դրոշ։

Դրոշի վրա նշված էր հետևյալ արտահայտությունը.

«Երբ սիրո ուժը գերազանցում է իշխանության հանդեպ սերը, աշխարհը ճանաչում է խաղաղությունը»։

Այն հանգամանքները, թե հատկապես ինչպես է այդ մարդկանց հաջողվել հայտնվել շենքի գագաթին, այս պահին պարզված չեն։

Իշխանություններն ու անվտանգության ծառայությունները միջադեպի վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն հայտնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *