Էրբիլում պայթյուններ են որոտացել. հարձակման են ենթարկվել հակաիրանական քրդական խմբավորումների շտաբ-բնակարանները

Էրբիլում պայթյուններ են որոտացել. Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքներում հարձակման են ենթարկվել հակաիրանական քրդական խմբավորումների շտաբ-բնակարանները, հաղորդում է Press TV-ն։

«Քրդստանի ազատություն կուսակցություն» հակաիրանական խմբավորումը հայտարարել է, որ Իրաքի Էրբիլ նահանգում գտնվող իր շտաբ-բնակարանը գնդակոծվել է բալիստիկ հրթիռով։

Iranist թելեգրամյան ալիքի տվյալներով՝ Էրբիլում քրդական խմբավորումների դեմ բազմաթիվ հարձակումներն իրականացրել է Իրանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *