Մեծածախ առևտրի ծավալները նվազել են. ՀՀ առևտրաշրջանառության ծավալների համեստ աճը՝ հունվար-ապրիլին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026թ․ հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ առևտրաշրջանառության ծավալները կազմել են շուրջ ֏ 2․01 տրլն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է ընդամենը 1․5%։ Սա են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները։

Համեմատած մյուս առանցքային տնտեսական ցուցանիշների աճերի հետ՝ առևտրաշրջանառության աճը բավականին համեստ է։

Պատկերն ավելի որոշակիացնելու համար դիտարկենք առևտրաշրջանառության կառուցվածքը նշված ժամանակահատվածում․

Տվյալները ցույց են տալիս, որ առևտրաշրջանառության մոտ 64%-ը բաժին է ընկնում մեծածախ առևտրին, 32%-ը՝ մանրածախ առևտրին, իսկ շուրջ 4%-ը՝ ավտոմեքենաների առևտրին։

Մանրածախ առևտրի ծավալները 2026թ․ հունվար-ապրիլին 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7․5%-ով, ավտոմեքենաների առևտրի ծավալները՝ 9․5%-ով, մինչդեռ մեծածախ առևտրի ծավալները նվազել են մոտ 2%-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *