Ոչ մի կերպ չէին կարողանում համակերպվել

«Իշխանությունը ոչ մի կերպ չէր համակերպվում այն փաստի հետ, որ Արմեն Աշոտյանը 25 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո տարբեր սահմանափակումներով ազատության մեջ էր»,- հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

««Հունիսի 5-ին հերթական ապօրինի կալանավորումից հետո նախօրեին քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմենի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը։

Միջնորդությունը քննության կառնվի այսօր՝ ժամը 18:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *