Ներքին Շենգավիթում հրդեհ է բռնկվել կայանված Ford-ում․ ջերմահարվել է նաև Chevrolet Volt-ը

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11 փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են «Ford» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի և խցիկի հատվածը և ջերմահարվել հարևանությամբ կայանված «Chevrolet Volt»-ը։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *