Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կառավարության այն որոշումը, որը վերաբերում է զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյանին։
Ըստ օրենքի՝ ստեղծվելու է գրանցամատյան, որտեղ պարտավոր են գրանցվել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք։ Թեև այս նախաձեռնությունը կարող է որոշ չափով պաշտպանել սպառողներին, այնուամենայնիվ, զգալի խնդիրներ կարող են առաջանալ զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար։
IDBank–ի ջանքերով հին Մոսկովյանը կբարեկարգվի նոր շնչով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առհասարակ, այս դաշտում դեռևս բազմաթիվ չլուծված հարցեր կան, և գրանցամատյանի «գյուտը» դժվար է համարել առաջնահերթություն։
Ինչպես տնտեսության այլ ոլորտներում, այստեղ ևս աշխարհագրական կենտրոնացվածությունը մնում է մտահոգիչ։ Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները․
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026թ․ առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների մոտ 50%-ը ՌԴ քաղաքացիներ են։ Զարմանալի է, որ այս մասնաբաժինը 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 5 տոկոսային կետով։ Նկատենք նաև, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2026թ․ հունիսի 7-ին։
Մնացած երկրների մասնաբաժիններն էապես ցածր են․ իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմում է 6%, ինչը 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 5 տոկոսային կետով։ Սա, հավանաբար, պայմանավորված է երկրում տիրող պատերազմական իրավիճակով։
ԱՄՆ զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է 5․3%, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0․8 տոկոսային կետով։
Իսկ ԵՄ երկրների մասնաբաժինը, ընդհանուր առմամբ, կազմել է 13․9%, որը 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 3․9 տոկոսային կետով։