Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլը կսկսվի հուլիսի 18-ին․ Al Hadath

Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ինհայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանա-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի անուղղակի ձևաչափով։ Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպման վայրը դեռևս չի հրապարակվել։

Հուլիսի 2-ին Քաթարի և Պակիստանի միջնորդները Դոհայում առանձին հանդիպումներ են ունեցել Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որոնք հանգեցրել են դրական առաջընթացի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *