Պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի Ան-Նասր փողոցում գտնվող սրճարաններից մեկում, կան զոհեր, հայտնել է Syria TV հեռուստաալիքի թղթակիցը։
«Հաղորդումներ են ստացվում զոհերի մասին Դամասկոսի Ան-Նասր փողոցում գտնվող սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», — փոխանցում է հեռուստաալիքը։
Պայթյունի պատճառների և զոհերի ճշգրիտ թվի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։