Սամվել Կարապետյանը խայտառակվել է, կառաջարկեմ «գազ տալ» և կորել

«ՍԴ-ն հուլիսի 4-ին կհրապարակի
վճիռը, և բոլորս միասին կիմանանք դրա մասին, բայց ես, որպես քաղաքական մարդ, պիտի նշեմ,
որ կարծում եմ՝ չկան բավարար հիմքեր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու»,-
այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։

Խոսելով այն մասին, որ օրերս
Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ «եթե Վարդևանյանը գազ տա», ինքը կդառնա վարչապետ,
պատգամավորն ասաց՝ ծիծաղելի է այդ մարդկանց արտաբերած որևէ  մտքի անդրադառնալը, ուր մնաց, թե խորը քաղաքական
վերլուծություն իրականացնելը։

«Արդեն գրեթե մեկ ամիս է անցել
ընտրություններից, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է խայտառակ ձայնագրություններ
հրապարակել, որտեղ տեսնում ենք, թե ինչպես են հիմնականում կալուգացու համակիրները կամ
աջակիցները փորձում ՀՀ քաղաքացու հետ առևտուր անել, որպեսզի քվե ստանան։ Դա իրականում
ամոթալի իրավիճակ է
, և ես Սամվել Կարապետյանի փոխարեն կփորձեի ընդհանրապես կորել քաղաքական դաշտից
և անգամ չմտածել մի հարմար պահի նորից քաղաքականություն վերադառնալու մասին, որովհետև
ինքը խայտառակվել է, մի փոքրիկ տեղ չի թողել քաղաքականության մեջ, որ կարողանա գալ
և ուղիղ նայել ՀՀ քաղաքացու աչքերի մեջ»,- նշեց պատգամավորը։  

  Ի հավելումն
նա ասաց, որ կառաջարկի Կարապետյանին ընդհանրապես գազ տալ և կորել քաղաքական դաշտից։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *