ՌԴ-ն իր կացնային քաղաքականությամբ մեզ նետեց ԵՄ-ի գիրկը․ պատերազմի սպառնալիք այլևս չկա

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի խոսքով՝ Եվրամիությունը
նմանատիպ ռեժիմով չի աշխատել որևէ պետության հետ, որը չի հանդիսանում ԵՄ  ասոցացված անդամ կամ գոնե դիմում ներկայացրած պետություն
: «Հայաստանի հետ նմանատիպ ռեժիմով աշխատանքն իսկապես դրական եմ գնահատում»,- Civic.am-ի տաղավարում
ասաց նա։

Հոխիկյանի դիտարկմամբ՝ երբ Հայաստանը սառեցնում էր իր անդամակցությունը
ՀԱՊԿ-ում, հաճախ էին ասում, թե մենք կկործանվենք, մեզ այլևս ոչ ոք զենք չի վաճառի:
«Ասում էին՝ մեզ կուլ
կտան, բայց ինչպես տեսաք՝ ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Սառեցման հետևանքով մենք հասանելիություն
ունեցանք մի շարք այլ շուկաների, զենք-զինատեսակների, որոնք մինչ այս ՀՀ-ն հնարավորություն
չէր ունեցել ստանալու։ Սա մեզ հնարավորություն տվեց Ռուսաստանից կրիտիկական կախվածությունն
իջեցնել 10-15 տոկոսի։ Ռուսաստանն այդ դասը չի սովորել և փաստացի իր իսկ կամքով նետում
է Եվրամիության գիրկը՝ մոտավորապես առաջնորդվելով նույն կացնային մեթոդներով
»,-նկատեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենի արդյունքում Եվրամիությունը
եկավ մեզ օգնության՝ մեր առջև բացելով 450 միլիոն բնակիչ ունեցող  եվրոպական շուկան
: «Այն լծակները, որոնք Ռուսաստանի Դաշնությունն ուներ, հերթով իր իսկ ձեռքով վերացնում
է ու մեզ ստիպում, որ մենք վերանայենք մեր հարաբերությունները Ռուսաստանի ու տարատեսակ
ռուսական կառույցների հետ
»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *