Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց – Հրապարակ

«Դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնել ևս մեկ ամսով»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հաշվի առնելով այն, որ գործը համարում ենք բացարձակ հիմնազուրկ, հույս ունեինք, որ այստեղ մենք կստանայինք իսկապես դատական երաշխիքներ։ Բայց մեր հույսն իրականություն չդարձավ։ Դատական ակտը կստանանք և, բնականաբար, կբողոքարկենք»,- նշեց փաստաբանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *