Այսօր սկսվում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը. Մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Իրանի
նախկին գերագույն առաջնորդ
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, որը սպանվել է փետրվարի 28-ին՝ իսրայելա-ամերիկյան
ռազմական գործողության առաջին օրը, նախատեսվում է սկսել
այսօր՝ ուրբաթ։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին հայտնել է, որ արարողությանը սպասվում է քաղաքական և
հասարակական գործիչների, պետությունների ղեկավարների և մի շարք երկրների
բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցություն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի հոգևոր  առաջնորդի հրաժեշտի արարողությանը:

Իրանական
լրատվամիջոցների հաղորդ
մամբ՝ հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությունը կտևի հուլիսի 3-ից 9-ը:
Արարողությունը կսկսվի Թեհրանում
՝ սգո արարողությամբ, որին կմասնակցեն արտասահմանյան պատվիրակություններ: Հաջորդ օրը Խամենեիի մարմինը կդրվի
Մոսալլա խոշոր կրոնական համալիրում,
որը գտնվում է Թեհրանի
արևելքում,
և որտեղ յուրաքանչյուր իրանցի կկարողանա հրաժեշտ տալ հոգևոր
առաջնորդին:

Հուլիսի
6-ին Թեհրանում
սպասվում է նաև սգո երթ, որից հետո հուլիսի 7-ին մարմինը կտեղափոխվի Կում քաղաք,
որը շիա հոգևորականների կողմից համարվում է սրբազան։

Ի սկզբանե նախատեսված էր հուղարկավորությունը
անցկացնել մարտ ամսին, սակայն վերջին պահին Իրանի իշխանությունները որոշել են
հետաձգել միջոցառումը՝
դա բացատրելով նրան հրաժեշտ տալ ցանկացողների մեծ թվով։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *