Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։
«Այսօր ես ավարտում եմ վարչապետի պաշտոնում իմ ժամկետը։

Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատը՝ իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, ես որոշում կայացրեցի հեռանալ», – գրել է Մունտյանուն Ֆեյսբուքյան իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հավաստիացրել, որ կշարունակի ծառայել երկրին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարվող պարտականություններից՝ լինի դա պետական, թե մասնավոր հատվածում։

Ալեքսանդր Մունտյանուն վարչապետի պաշտոնում հաստատվել էր 2025 թվականի հոկտեմբերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *