Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետությանտարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան

Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում, ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի։ Այս մասին հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր ուշ երեկոյան տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովի շրջաններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքներին»,-ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *