Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է, նա վկայի կարգավիճակ ունի։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։

Նրա խոսքով, Բոզոյանը ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել։ Գործի վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտել` նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված։

Քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *