Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցի հարցը պատշաճ լուծում է պահանջում

Հորմուզի նեղուցով նավերի անցման հարցը պահանջում է ճիշտ լուծում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Հորմուզի նեղուցն օգտագործվում է միջազգային նավագնացության համար։ Այս նեղուցում անվտանգ և ազատ նավագնացության հնարավորինս շուտ վերականգնումը բխում է բոլոր կողմերի շահերից։ Այս հարցը պետք է պատշաճ կերպով լուծվի», – ընդգծել է նա ճեպազրույցում՝ մեկնաբանելով Իրանի և Օմանի՝ ջրատարածքով անցնելու համար վճարներ սահմանելու հեռանկարները։

Ինչպես ճշտել է չինացի դիվանագետը, նման տեսակետը «միջազգային հանրության ընդհանուր կարծիքն» է։ Գո Ցզյակունը նշել է, որ Չինաստանը պատրաստ է այս հարցի շուրջ երկխոսություն պահպանել շահագրգիռ երկրների հետ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *