Տիբեթցին ինքնահրկիզվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ

ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ ծանր այրվածքներից տիբեթցի մի տղամարդ է մահացել․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը։

Ակտիվիստները նրան նույնականացրել են որպես տիբեթցի տղամարդ, որն ինքնահրկիզվել էր՝ Տիբեթի անկախության կոչով։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Ոստիկանությունը, սակայն, դեռևս չի հրապարակել տղամարդու անունը և ինքնահրկիզման հնարավոր դրդապատճառը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *