Ավելացվեց ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամների մասնակիցների սահմանաչափը՝ 49–ից դառնալով 99

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ–ն այսօր կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ներդրումային հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Ինչպես հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանը, առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամի մասնակիցների առավելագույն թույլատրելի քանակը 49-ից հասցնել 99-ի:

«Ոչ հրապարակային հիմնադրամը կարող է ունենալ ոչ ավելի, քան 99 մասնակից: Այս շեմը գերազանցելու դեպքում հիմնադրամը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում կա՛մ վերագրանցվել որպես հրապարակային, կա՛մ կրճատել մասնակիցների քանակը մինչև սահմանված մակարդակը։ Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով»,- ասաց Սիրականյանը։

Նրա խոսքով՝ 49 մասնակցի գործող սահմանափակումն արդեն չի համապատասխանում շուկայի զարգացմանը և հարակից օրենսդրության տրամաբանությանը: 2020–2024 թվականներին Հայաստանում ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամների թիվն աճել է ավելի քան երեք անգամ՝ 36-ից հասնելով 112-ի։

Սիրականյանը նշեց, որ ոչ հրապարակային հիմնադրամի հիմնական հատկանիշը ոչ այնքան մասնակիցների քանակն է, որքան դրա արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման արգելքը։

«49 մասնակցի ներկայիս շեմն չափազանց խիստ է թվում: 99 մասնակցի նոր սահմանաչափն ավելի լավ է համապատասխանում կարգավորման գործող համակարգին»,- ասաց փոխնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *