Իսրայելի վարչապետ Բենիամին Նետանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել Միացյալ Նահանգներում։ Դրա մասին հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
Նշվում է, որ կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնեցրել են առաջիկա բանակցությունները։ Նետանյահուն ընդգծել է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցության և հարաբերությունների կարևորությունը։