ԱՄՆ–Իրան–Իսրայել լարվածության ֆոնին՝ երկրների նավթային կախվածությունը Մերձավոր Արևելքից. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ԱՄՆ–Իրան–Իսրայել լարվածությունը շարունակվում է նույնիսկ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և Իրանը վարում են բանակցություններ։ Առանցքային թեմաներից մեկը վերաբերում է Հորմուզի նեղուցին` համաշխարհային էներգետիկ անվտանգության առանցքային ծովային անցուղին է, որն իրար է միացնում Պարսից ծոցը, Օմանի ծոցն ու Հնդկական օվկիանոսը։ Այն ունի ռազմավարական նշանակություն. նեղուցի հետ կապված ցանկացած ճգնաժամ կամ փակում անմիջապես ազդում է համաշխարհային տնտեսության և վառելիքի գների վրա։


Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր


Այս համատեքստում հետաքրքիր է դիտարկել, թե որ երկրների կախվածությունն է առավել բարձր․

Վիճակագրական տվյալները, որոնք ներկայացված են Միջազգային էներգետիկ գործակալության կողմից, ցույց են տալիս, որ Էրիթրեայի նավթի ներմուծման 91%-ը գալիս է Մերձավոր Արևելքից։ Երկրորդ տեղում է Մադագասկարը՝ 89% մասնաբաժնով

Երրորդ հորիզոնականում է Պակիստանը, որի ներմուծվող նավթի շուրջ 78%-ը նույնպես Մերձավոր Արևելքից է։

Հաջորդիվ ՝ 77% ցուցանիշով, հայտնվել են Ճապոնիան և Քենիան։ Կարելի է նշել, որ աշխարհի խոշոր տնտեսություններից մեկը՝ Ճապոնիան, դեռևս բավարար չափով չի դիվերսիֆիկացրել իր նավթի ներմուծման աղբյուրները։ Հինգերորդ տեղում է Թայվանը՝ 65% ցուցանիշով։

Այս ցանկում ընդգրկված են նաև Հնդկաստանը, որը Մերձավոր Արևելքից ներմուծում է իր նավթի պահանջարկի շուրջ 45%-ը, և Չինաստանը՝ 38% ցուցանիշով։ Խոշոր տնտեսություններից ԱՄՆ-ի պարագայում կախվածության մակարդակը կազմում է ընդամենը 3%, Կանադայինը՝ 1%, Գերմանիայինը՝ 6%, իսկ Միացյալ Թագավորությանը՝ 8%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *