Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի կապակցությամբ: Ուղերձը տարածվել է նախարարության X-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Շնորհավորում ենք Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանն ու ԱՄՆ-ն թևակոխել են երկկողմ հարաբերությունների պատմական մի հանգրվան, որը հետագա զարգացման լայն հնարավորություններ է բացում։ Մենք անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,- նշված է գրառման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *