ՀՕՊ–ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչող ավելի քան 200 ԱԹՍ–ի գրոհ է հետ մղել․ քաղաքապետ

Վերջին օրերին Մոսկվայի մարզի ուղղությամբ ավելի քան 200 անօդաչու թռչող սարք է ուղարկվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Մաքս» հարթակում։

Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը դրանց մեծ մասը չեզոքացրել են մարզի մատույցներում, իսկ 62-ը` մայրաքաղաքին մոտենալիս։

Գիշերը «Ժուկովսկի», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել, որոնք հանվել են Մոսկվայի ժամանակով 7:00-ի սահմաններում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *