«Բերման ենթարկված մեր 17 հայրենակիցները 2.5 ժամ ապօրինաբար են անազատության մեջ». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)

«Բերման ենթարկված մեր 17 հայրենակիցները 2.5 ժամ ապօրինաբար են անազատության մեջ». Մարիաննա Ղահրամանյան

«Այս պահի դրությամբ որևէ արձանագրություն կազմված չէ և բերման ենթարկված մեր 17 հայրենակիցները 2,5 ժամ շարունակ ապօրինաբար գտնվում են անազատության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: Նա ընդգծել է, որ այսօրվա խաղաղ երթից մարդկանց բերման ենթարկելու փաստը և նախորդ երկու օրերի զարգացումները վերհաստատում են այն պնդումները, որ «իշխանությունները գտնվում են խուճապի մեջ, վախեցած են, ուստի գործիքակազմը իրենց ձեռքին արդեն խաղալիք դարձրած գործի են դրել և փորձում են ճնշել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *