«Իրանի որոշումը խրթին դիվանագիտական հանգույցի մաս է, ոչ թե հանգուցալուծում»․ Հակոբ Բադալյան

«Իրանի որոշումը խրթին դիվանագիտական հանգույցի մաս է, ոչ թե հանգուցալուծում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի «նվերը» Եվրոպային:

Իրանի ԱԳ նախարար Արաղչին ասել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առեւտրային նավերի համար՝ Իսրայելի ու Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամանակահատվածում: Ինչպես հայտնի է, հրադադարը տասնօրյա է: Ի՞նչ կլինի տասը օր անց, պարզ չէ:

Պարզ է մի բան, որ Իրանը փաստորեն լավ նվեր է անում Եվրոպային, քանի որ հայտարարությունից հետո զգալի նվազել է նավթի գինը, ինչպես նաև կա էներգետիկ ռեսուրսների տեղափոխման ռեժիմի որոշակի դյուրացում: Իհարկե մտածել, թե հարցերը լուծված են, կիլինի միամիտ: Մյուս կողմից, հնարավոր է Թեհրանը գործել է Պեկինի խորհրդով կամ հորդորով: Բոլոր պարագաներում, Իրանի որոշումն անկասած բավականին խրթին դիվանագիտական հանգույցի մաս է, այլ ոչ թե նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *