Ուկրաինայի հարձակման ժամանակ վիրավորվել է ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի ղեկավարը

Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ վիրավորվել է ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի ղեկավար Դմիտրի Պանկովը, հաղորդում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը:

Նշվում է, որ Գոլովչինո գյուղում ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով Պանկովը ազդրի բեկորային վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են մարզային հիվանդանոց:

«Բժիշկների գնահատմամբ՝ վիճակը միջինծանրության է։ Անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- ասված է օպերշտաբի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հարձակման վայրում վնասվել է ծառայողական ավտոմեքենան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *