Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ

ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել մարդասիրական գործողություն իրականացնել՝ Կոստանտինովկայում զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները հանձնելու համար՝ առաջարկելով Ուկրաինային դադարեցնել քաղաքի հրետակոծությունը։ Ուկրաինան հրաժարվել է առաջարկից։

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

«Կիևի ռեժիմը բացարձակապես ոչինչ չի արել, որպեսզի նրանց մարմինները արժանապատվորեն թաղվեն հարազատների կողմից՝ ցույց տալով իրենց վերաբերմունքը զոհվածների նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *