Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքից դեպի Մարմարիկ բնակավայր ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ավտոմեքենայում եղել են 4 հոգով, բարեբախտաբար 3-ը չեն տուժել, իսկ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասները՝ սզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *