«Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով». ՀՀ ԱԳՆ

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով». ՀՀ ԱԳՆ

ԱԳն մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնում է. «Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցումը:
     Շարունակում են գործել դեսպանության կողմից գործարկված թեժ գծերը՝ +961 3 157 305, +961 3 536 041:
     Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական երկու անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթներ։
     Պարբերաբար անցկացվում են հանդիպումներ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ զարգացումների հետևանքով առաջացող հնարավոր մարտահրավերների շրջանակը և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքները քննարկելու նպատակով։
     Ապրիլի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը, որն իրականություն դարձավ ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ և կարևոր քայլ է իրավիճակի լարվածության նվազեցման ուղղությամբ: ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի տարածքային ամբողջականության հարգմամբ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *