Bloomberg. ՆԱՏՕ-ն կփորձի ԱՄՆ-ին ապացուցել դաշինքին մասնակցելու օգտակարությունը

ՆԱՏՕ-ի երկրները հուլիսի 7-8-ին Անկարայում կայանալիք գագաթնաժողովում կփորձեն ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփին ապացուցել, որ դաշինքին մասնակցությունը համապատասխանում է ԱՄՆ շահերին։ Այս կարծիքն է հայտնել Bloomberg գործակալությունը։

Գործակալության խոսքով՝ կազմակերպության համար այժմ ամենակարևոր խնդիրն այն է, որ Թրամփը գոհ մնա։ Ամերիկյան նախագահը դեռևս զայրացած է եվրոպացի դաշնակիցների վրա՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողության համար իրենց բազաներն ու օդային տարածքը տրամադրելուց հրաժարվելու պատճառով։ «ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ուշադրություն դարձնել իր ամենախոշոր հովանավորի յուրաքանչյուր խոսքին ու մտքին այնքան ժամանակ, քանի դեռ դաշինքը չի կարողանում գործել առանց ԱՄՆ-ի», – ասվում է նյութում։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Թրամփը կրկին դաշինքի դաշնակիցներին կհայտարարի նրանց կողմից պաշտպանական ծախսերը մեծացնելու անհրաժեշտության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *