Միշուստին. Կարևոր է, որ Հայաստանը ստեղծի հարմարավետ ռեժիմ ՌԴ-ից ներդրողների համար

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է այն կարևորությունը, որ Հայաստանը շարունակի ստեղծել հարմարավետ ռեժիմ ռուսաստանյան ներդրողների համար։

Միշուստինը երկուշաբթի հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում, որը տեղի է ունենում Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։

«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի ստեղծել հարմարավետ ռեժիմ ռուսաստանյան ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների, օրինական շահերի պահպանումը», – ասել է Միշուստինը հանդիպման ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *