Ծառուկյանի կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

«Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո»,–հայտնում են գերատեսչությունից։

Նշենք, որ խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիների մասին է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *