Ուկրաինայի զինված ուժերն անցած գիշեր անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Կուրսկի ԱԷԿ-2-ի կառուցվող թիվ 2 էներգաբլոկի հովացման աշտարակին, հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Կուրսկի կայանի շրջանում հարված է հասցվել, նախնական տվյալներով՝ անօդաչուով, այն այդպես է նույնականացվում, Կուրսկի ատոմային էլեկտրակայանի կառուցվող երկրորդ բլոկի հովացման աշտարակին»,- ասել է Լիխաչովը։