ՌԴ ՊՆ-ն հրատապ հայտարարություն է տարածել․ վերահսկողության տակ ենք վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկան

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տվյալ ուղղությամբ գործողությունն իրականացրել են ՌԴ զինված ուժերի «Հյուսիս» զորախմբի զինծառայողները։ Սա վերջին շրջանում իրականացված հերթական առաջխաղացումն է այս տարածաշրջանում:

Նշվում է նաև, որ սրանից առաջ ռուսական ստորաբաժանումները վերահսկողություն էին սահմանել Դոնեցկի շրջանի Կոնստանտինովկա բնակավայրի նկատմամբ։ Կրեմլի գնահատմամբ՝ այդ քայլը դիտարկվում է որպես Ուկրաինայի զինված ուժերի Սլավյանսկ-Կրամատորսկ պաշտպանական հանգույցի ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների առաջին փուլ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *