Գազի և նավթի գներն աճել են Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման մասին հաղորդումներից հետո


Աշխարհ


Արաբական «Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցից դուրս գալիս Օմանի ափերի մոտ հեղուկացված բնական գազ  տեղափոխող նավի վրա հարձակման մասին տեղեկություններից հետո Եվրոպայում բնական գազի և նավթի գներն աճել են։ Եվրոպայում բնական գազի գինը բարձրացել է ավելի քան 4,5 տոկոսով՝ հասնելով մեկ մեգավատտ-ժամի դիմաց 46 եվրոյի (մոտ 52,5 դոլար)։

Իրանական պետական «ԻՌԻԲ» հեռուստաընկերությունը հայտնել է, որ նավը ենթարկվել է հարձակման՝ իրանական կողմի նախազգուշացումներն անտեսելուց հետո։

Միաժամանակ աճել են նաև նավթի գները՝ միջազգային շուկայում «Բրենթ» տեսակի նավթի գինը բարձրացել է շուրջ 1,2 տոկոսով՝ մոտենալով մեկ բարելի դիմաց 73 դոլարին, ինչը վերջին մեկ շաբաթվա ամենաբարձր ցուցանիշն է։

Top-news



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *