Անպայման որոշում կկայացնենք այս հարցով. Թրամփը Թուրքիային F-35-ների վաճառքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին, հայտարարել է, որ այդ հարցով անպայման որոշում կկայացվի:

Թրամփն ասել է, որ այդ հարցը քննարկվել է այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ։

Նա հայտարարել է, որ կարելի է դիտարկել Թուրքիային F-35-ներ վաճառելու հարցը. «Մենք կմտածենք այդ մասին, այս հարցով անպայման որոշում կկայացվի»։

Թրամփը նաև ընդգծել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ամուր ընկերական հարաբերությունների առկայությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *