Խոշոր հրդեհ՝ Թուրքիայի գործարաններից մեկում. կան զոհ ու վիրավորներ

Թուրքիայի Քոջաելի նահանգում գտնվող ներկերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հաղորդում է TRT Haber-ը:

Նախնական տվյալով՝ մեկ մարդ մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։
Կրակը հաջողվել է մեկուսացնել և մարել հրդեհի բռնկումից երեք ժամ անց։

Կրակը մարելուց հետո փրկարարները տղամարդու դիակ են հայտնաբերել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *