Ըմբիշ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ Մ20 Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը (77 կգ) ոսկե մեդալ է նվաճել Սկոպյեում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։ 

 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ եզրափակչում Տերտերյանը 4:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմաթովին։Մեկնարկային գոտեմարտում Տերտերյանը 9։0 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում նույն՝ 9։0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էդգար Պետրոսյանը (55 կգ) և Ալեքս Մարգարյանը (63 կգ) դարձել են արծաթե, իսկ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ։

 

Հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականի անդամ 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն էլ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *