SpaceX-ի Nasdaq-100 ինդեքսում ընդգրկվելու որոշումը դարձել է համաշխարհային ֆինանսական շուկաների ամենաքննարկվող թեմաներից մեկը։
Reuters-ի փոխանցմամբ՝ բազմաթիվ ներդրումային բանկեր և վերլուծական ընկերություններ բարձրացրել են SpaceX-ի գնահատականները՝ կանխատեսելով, որ ինդեքսում ընդգրկվելուց հետո ընկերության բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ կաճի։ Քանի որ ինդեքսին հետևող բազմաթիվ ներդրումային ֆոնդեր պարտավոր են ձեռք բերել Nasdaq-100-ի բոլոր ընկերությունների բաժնետոմսերը, SpaceX-ը կարող է ներգրավել միլիարդավոր դոլարների նոր ներդրումներ։