Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանին տրամադրել միլիոնավոր եվրոների հասնող օժանդակություններ, որոնց հիմնական նպատակն է նվազեցնել ՀՀ կախվածությունը Ռուսաստանից։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Եվրամիությունը մտադիր է մինչև €200 մլն ուղղել Հարավային Կովկասի տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի զարգացմանը։ Պետք է նկատել, որ այս ներդրումներն առաջին հերթին անհրաժեշտ են հենց եվրոպացիների համար։
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը
Այս համատեքստում արձանագրենք, որ ՀՀ-ում բեռնափոխադրումների ծավալները 2026թ․ հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1%-ով՝ կազմելով մոտ 5 մլն տոննա.
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ավտոմոբիլային տրանսպորտով իրականացված բեռների արտահանման ծավալները 2026թ․ հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 2%-ով՝ կազմելով մոտ 216 հզր տոննա։
Ներմուծման ծավալները, հակառակ դրան, աճել են մոտ 6%-ով՝ հասնելով մոտ 1․3 մլն տոննայի։
Երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռների արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են մոտ 42%-ով՝ կազմելով մոտ 150 հզր տոննա։
Ներմուծման ծավալները նույնպես աճել են՝ մոտ 14%-ով՝ հասնելով մոտ 250 հզր տոննայի։
Օդային տրանսպորտով իրականացված բեռների արտահանման ծավալները 2026թ․ հունվար-ապրիլին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 35%-ով՝ կազմելով մոտ 9 հզր տոննա։ Ներմուծման ծավալները աճել են մոտ 11%-ով՝ կազմելով մոտ 7 հզր տոննա։