Մենք ձեզ կտանք Patriot համակարգեր արտադրելու լիցենզիա, պատրաստեք դրանք ինքներդ․ Թրամփը՝ Զելենսկիին

Մենք շատ պատերազմներ ենք կարգավորել։ Եվ ռուս-ուկրաինականը, կարծում էի, գուցե ամենահեշտը լինի։ Բայց Պուտինը բարդ մարդ է, և այս տղան է բարդ մարդ։ Սա ամենահեշտ գործը չէ, և մեծ ջանքեր է պահանջում․ Անկարայում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտա Patriot համակարգեր արտադրելու լիցենզիա։

«Մենք ձեզ կտանք Patriot համակարգեր արտադրելու լիցենզիա։ Այսպիսով, նա (Զելենսկին-Խմբ․) այլևս չի կարող բողոքել, որ մենք նրան բավարար չափով չենք տալիս։ Պատրաստեք դրանք ինքներդ»,-ասել է Թրամփը Զելենսկիին։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *