Վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Facebook-ի էջի կարճ տևողությամբ՝ 31 վայրկյան, տեսանյութից։
Կադրերում երևում ու լսվում է՝ ինչպես է Մանուկյանը պահանջում ներկայանալ ու ասել՝ ինչու են ներխուժել իրենց բնակարան։ Տեսանյութն ավարտում է նրա՝ «հեռախոսս մի խլեք» խոսքերով։
Տեղի ունեցածի մասին ահազանգել է կուսակցության մեկ այլ անդամ՝ Մանուկ Սուքիասյանը՝ ենթադրելով, որ Մանուկյանին ձերբակալում են։