ԻՀՊԿ-ն հայտնել է երկու ահաբեկչական խմբավորումների ոչնչացման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է, որ երկրի տարածքում ջախջախվել են երկու ահաբեկչական խմբավորումներ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Նրա տվյալներով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի շահերից ելնելով գործող բջիջները հայտնաբերվել և ջախջախվել են ԻՀՊԿ-ի և բանակի համատեղ գործողության ընթացքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *