Չինաստանում թայֆունի պատճառով գետն ընկած խոզերին փրկել են էքսկավատորով

Չինաստանի Գուանսի շրջանում տեղի է ունեցել անհավանական միջադեպ, որտեղ տեղի բնակիչները հեղեղաջրերի հզոր հոսանքից էքսկավատորի օգնությամբ կարողացել են փրկել գետի հոսանքով տարվող կենդանիներին։

Ինչպես հաղորդում է Channel NewsAsia-ն, այս գործողության ընթացքում էքսկավատորը ջրից հերթով դուրս է բերել խեղդվող խոզերին։ Գյուղացիների խոսքով՝ իրենք ստիպված են եղել դիմել այս ծայրահեղ քայլին, որպեսզի արագ հոսող ջրերից որսան գետն անցնող կենդանիներին և անվնաս վերադարձնեն իրենց տերերին։

Այս արտառոց իրավիճակը պայմանավորված է տարածաշրջանին պատուհասած հզոր թայֆուններով, քանի որ Գուանսիի մի շարք շրջաններ վերջերս ենթարկվել են Մայսակ հզոր թայֆունի բերած տեղատարափ անձրևների և մասշտաբային ջրհեղեղների կործանարար ազդեցությանը։ Բնական աղետը ոչ միայն հսկայական նյութական վնաս է հասցրել տեղի ենթակառուցվածքներին ու տնտեսություններին, այլև, ցավոք, հանգեցրել է մարդկային զոհերի ու տուժածների։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *