Վիճակագրական տվյալները փաստում են, որ ԱՄՆ տնտեսության աճը 2026թ․ առաջին եռամսյակում կազմել է 2․7%։ Վերջինս նախորդ եռամսյակի համեմատ արագացել է շուրջ 0․7 տոկոսային կետով։
ՖԻՖԱ-ի եկամուտների աճը՝ աշխարհի առաջնությունների տնտեսական ազդեցության ցուցիչ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Այս աճի ապահովման գործում իրենց նշանակալի ազդեցությունն են ունեցել ԱՄՆ թոփ 10 ընկերությունները, որոնք ներկայացված են ստորև տրված գծապատկերում՝ ըստ 2025թ․ արձանագրած հասույթի ծավալների.
Ինչպես երևում է վիճակագրական տվյալներից, 2025թ․ արձանագրված $717 մլրդ հասույթի ծավալներով առաջին հորիզոնականում է Amazon ընկերությունը։ Նկատենք, որ վերազգային Amazon ընկերությունում աշխատում է մոտ 1․6 մլն մարդ։
Երկրորդ հորիզոնականում է Walmart ընկերությունը` $713մլրդ հասույթի ծավալներով։ Ընկերությունում աշխատում է 2․1 մլն մարդ։
Երրորդ տեղում է UnitedHealth ընկերությունը, որի հասույթի ծավալները 2025թ․ կազմել են $448 մլրդ։ Այս ընկերությունն ունի 400 հզր աշխատակից։
Ցուցակը եզրափակում է Cencora֊ն. հասույթի ծավալները կազմել են $321 մլրդ։ Ընկերությունում աշխատում է 44 հզր մարդ։