ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 10 բալիստիկ հրթիռով հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան «Ալ-Ազրակ» ավիաբազային։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Հարված է հասցվել նաև ամերիկյան զորքերի կառավարման հրամանատարական կենտրոնին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հարձակումների կրկնության դեպքում տարածաշրջանում ամերիկյան այլ բազաներ ևս կհայտնվեն թիրախում։

«Եթե ԱՄՆ–ի բանակը կրկնի իր ագրեսիան, տարածաշրջանում ամերիկյան մյուս բազաները չեն կարողանա ապահովագրվել մեր ինտենսիվ հարվածներից», – ասվում է հայտարարության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *