Որքա՞ն գումար է վճարել Ադրբեջանը 2025 թվականին Հայաստանի տարածքով թռիչքների համար

Ամբողջ 2025 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար «Հայաերոնավիգացիա» ընկերությանը վճարել են 434 հազար 316 եվրո: Դրա մասին ասվում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նամակում:

Վճարումներն իրականացվել են «Եվրոկոնտրոլ» (Օդագնացության անվտանգության եվրոպական կազմակերպություն) կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ ըստ սահմանված ընթացակարգի:

Նշենք, որ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ն իրականացնում է թռիչքների աերոնավիգացիոն սպասարկումը Հայաստանի օդային տարածքում:

Արամ Դանիելյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *